Բլինքենն ու Ֆիդանը Լոնդոնում քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները․ Daily Sabah

Աննա Անտոնյան Հունիս 22, 2023

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեկ Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված գագաթաժողովի շրջանակներում քննարկել են Ուկրաինայի վերջին իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, հաղորդում է Daily Sabah-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

«Երկկողմ հարաբերություններին հետ մեկտեղ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ հացահատիկի սեւծովյան գործարքը, որն իրականացվել է Թուրքիայի նախաձեռնությամբ»,- ասվում է զեկույցում։

Ֆիդանը նաեւ առանձին բանակցություններ է վարել դանիացի գործընկեր Լարս Լոկկե Ռասմուսենի, իտալացի Անտոնիո Տայանի, գերմանացի Աննալենա Բաերբոքի, ավստրիացի Ալեքսանդր Շալենբերգի, ֆրանսուհի Քեթրին Կոլոննայի, խորվաթ Գորդան Գրլիչ Ռադմանի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլիի եւ Կանադայի միջազգային զարգացման նախարար Հարջիթ Սաջանի հետ։

Կիսվել