Բայդենի եւ Էրդողանի խորհրդականներն ընդգծել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը

Աննա Անտոնյան Հունիս 04, 2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը  հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։

Սպիտակ տան տեղեկացմամբ՝ նրանք ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման կարեւորությունը, ինչպես նաեւ ողջունել են Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը։ Տեղեկության համաձայն՝ Սալիվանը ընդգծել է այն անհրաժեշտությունը, որ ՀԱՄԱՍ-ը ընդունի Իսրայելի առաջարկը պատանդների արձակման գործարքի շրջանակում եւ անհապաղ հրադադարի հաստատման վերաբերյալ։ Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ օրակարգի հարցեր, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, համագործակցությունը պաշտպանության ոլորտում եւ պատժամիջոցներին հետեւելը։ 

Կիսվել