4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք

Աննա Անտոնյան Օգոստոս 16, 2021

  Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին   Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է  4.5 մագնիտուդով երկրաշարժ: 


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:


Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում 3-4 բալ ուժգնությամբ:

Կիսվել