Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցություններն ընթանում են Մոսկվայի հետ պայմանավորվածությունների հունով. ՌԴ ԱԳՆ

Աննա Անտոնյան Օգոստոս 30, 2024

Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության բանակցություններն ընթանում են ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Կարեւոր է, որ երկու կողմերի (Բաքվի եւ Երեւանի) միջեւ բանակցություններն ընթանում են ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով։ Խոսքն, ապագա պայմանագրի համաձայնեցումից բացի, վերաբերում է նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը եւ սահմանագծմանը, շփումների հաստատմանը քաղաքացիական հասարակությունների գծով»,- ասել է ռուս դիվանագետը։

Կիսվել