Բաքվի ու Ստեփանակերտի ուղիղ դիալոգն` անհրաժեշտություն
Աննա Անտոնյան
Հոկտեմբեր 16, 2021
«Վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը»»,- ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովում երեկ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն` անդրադառնալով ԼՂ խնդրին։
Համոզված չեմ, որ «ուռահայրենադիրական»» զեղումներով առաջնորդվող ու ամեն օր Ռուսաստանի առաջնորդին ցիտող շրջանակներիը հասկացել են Պուտինի ոչ երկիմաստ ակնարկն` իր բովանդակային խորությամբ։
Արցախի անվտանգության երկարաժամկետ երաշխավոր չեն կարող լինել ոչ մեր զինված ուժերը, ոչ ռուսական խաղաղապահները(երկուսն էլ, անշուշտ, անհրաժեշտություն են): Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը խնդրի խաղաղ կարգավորումն է, որի հիմնական նախապայմանը Բաքվի ու Ստեփանակերտի ուղիղ դիալոգն է։
Գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում
Կիսվել