Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակն ավելի տեսանելի է դարձնում և ընդգծում բանակցելու անհրաժեշտությունը.ԱՄՆ դեսպան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 20, 2021

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակն ավելի տեսանելի է դարձնում և ընդգծում բանակցելու անհրաժեշտությունը, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից խոսվում է տարածաշրջանի ապաշրջափակման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ Ադրբեջանը ճանապարհներ է փակում։

«Այս իրավիճակում բանակցելու, քննարկելու անհրաժեշտությունն է ավելի ընդգծվում։ Այստեղ մենք շարունակում ենք խոսել Մինսկի խմբի շրջանակում առկա հնարավորությունների մասին։ Կարծում եմ՝ մենք նաև բաց ենք այլ հարթակների համար, եթե ԱՄՆ-ը կարողանա դերակատարում ունենալ։ Հատկապես ընդգծվում է սահմանագծման և սահմանազատման կարևորությունը։ Այո, դա ստեղծում է այն խնդիրները, որոնք Դուք նկարագրեցիք և իմ ակնկալիքն է, որ սա շատ բարդ քննարկում է լինելու, որի համար իրապես կպահանջվի ժամանակ և կպահանջվի ինտենսիվ, եռանդուն և կենտրոնացած աշխատանք երկու կողմերից», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Կիսվել