Ազովի ծովի ափի գրեթե 6 կմ աղտոտվել է Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանում՝ Կերչի նեղուցի մոտ լցանավերի հետ կապված արտակարգ պատահարից հետո, որի հետևանքով նավթամթերքի արտանետումներ են սկսվել։ Տվյալ հատվածից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և աղտոտված ջրիմուռներ:
Ազովի ծովի ափի աղտոտումը մազութի արտանետումների պատճառով սկսվել է հունվարի 20-ից։ Կուբանի Սլավյանսկի շրջանի իշխանությունները հայտնել են, որ մազութով աղտոտված ավազի և ջրիմուռների ֆրակցիաներ են հայտնաբերվել Կուչուգուրի ավանի և Աչուևո գյուղի շրջանում: Ֆրակցիաների չափերը կազմում են 4-ից մինչև 45 սմ, աղտոտվածություններ գրանցում են ջրից 5-10 մ հեռավորության վրա։
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի են ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը, ինչի հետևանքով վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ լցանավերի աղետի պատճառով ծովն է թափվել շուրջ 2400 տոննա մազութ։
Սևաստոպոլում մազութի արտանետումներ են գրանցվել հունվարի 3-ից։
Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Սևաստոպոլում սահմանվել են տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության ռեժիմներ, ինչպես նաև գործում է արտակարգ դրության դաշնային ռեժիմ։