Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում:
Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է Ղազախստանի իշխանությունների և ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:
Կողմերը քննարկել են նաեւ թվայնացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Մաուլեն Աշիմբաեևը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը և նշել, որ Ղազախստանը ևս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը: