ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախագծին

Աննա Անտոնյան Հունվար 24, 2025

ԱԺ  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծին։

Նախագիծը կներառվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստի օրակարգում։

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին նախագիծը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից։

Կիսվել