Ազգային ժողովում ավարտվեց անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպումը

Աննա Անտոնյան Հունվար 30, 2025

Ազգային ժողովում ավարտվեց  անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպումը, այն տևեց 4 ժամից ավելի: Ծնողների մի մասը դժգոհ էր հանդիպման արդյունքներից, նրանք մեկ ամիս անց ևս մեկ հանդիպում կանցկացնեն նման ֆորմատով:

Փակ հանդիպումը վարում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաև ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ:

Կիսվել