Ազգային մոլից Ազգային խայտառակություն ` մեկ քայլ
Աննա Անտոնյան
Հուլիս 06, 2021
Վանաձորի "Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ" հաշմանդամություն ունեցող անձանց Իրավունքների պաշտպանության ՀԿ֊ին կից EREOstyle հուշանվերների արտադրության տնօրեն Անուշ Ասլանյանը Ազգային մոլի մասին տեղեկացել է ֆեյսբուքյան գովազդի միջոցով ։ Սկզբում լսած տեղեկությունները այնքան էլ վստահություն չեն ներշնչել , դրանից է ,որ իրենց ապրանքը ներկայացնելուց հետո հստակ պայմանագրային դրույթները քննարկել են և Ազգային մոլի գործադիր տնօրեն Լիլիթ Հայրապետյանի հետ ևս մեկ դրույթ են ավելացրել։ Հարցը կայանում է նրանում ,որ EREOstyle հուշանվերների արտադրության գործընկեր Ջինիշյան հիշատակի հիմնադրամը ցանկացել է ոգևորել սոցիալական ձեռնարկության ընդլայնման այս քայլը և Ազգային մոլում տաղավար վարձակալելու մեկ տարվա գումարը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ փոխանցել ։ Հենց այս կետն է ավելացվել կնքվող պայմանագրի մեջ և հստակ նշվել, որ եթե Ազգային մոլը այդ ընթացքում դադարեցնի իր գործունեությունը ապա վարձակալության գումարը փոխանցվում է EREOstyle֊ ին ։ Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է ապրիլի 28֊ին ,իսկ ուղիղ մեկ շաբաթ անց Անուշ Ասլանյանը պարզում է ,որ Ազգային մոլը փակվել է ,իսկ գործող հեռախոսահամարները չկան։ Երկար փնտրտուքներից հետո EREOstyle հուշանվերների արտադրության տնօրենը կապ է հաստատում Ազգային մոլի գործադիր տնօրենի հետ և ստիպում, որ պարտավորագիր կազմեն վարձակալության վճարի վերադարձի մասին ։ Վերադարձի վերջնաժամկետ է որոշվում մայիսի 30֊ը ։
Մայիսի 30֊ից արդեն մեկ ամսից ավել ժամանակ է անցել ,Անուշ Ասլանյանը մեր հետ զրույցում նշեց ,որ գործընկեր Ջինիշյան հիշատակի հիմնադրամի առաջ արդեն վատ դրության մեջ է ընկել և պատրաստվում է անգամ դատարան մտնել արդարության վերականգնման համար ։
Մինչև այսօր տնօրինության կողմից ձայն ի բարբառ անապատի ...
Հեղինակ ` Արմինե Մելքոնյան
Կիսվել