Այս ժամերին մեր երկրում ընթանում են պատմական հանդիպումներ. Կարեն Հովհաննիսյան

Աննա Անտոնյան Օգոստոս 19, 2025

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նկատելով, որ այս ժամերին մեր երկրում ընթանում են պատմական հանդիպումներ:

«Հայ-իրանական հարաբերությունները պետք է ավելի խորանան, ավելի փոխվստահության հանգրվանների հասնեն, քանի որ տարածաշրջանի հավերժական բնիկները չեն կարող ունենալ իրար հակասող շահեր․․․ Եղբայրական իրանական և հայ ժողովուրդը նույն արիական գեները կրողներն են․․․»,- գրել է նա:

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Փեզեշքիանը բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետի և նախագահի հետ, և երկու երկրների պաշտոնյաների միջև կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր։ Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։  

Կիսվել