Այցի առանցքը հայ-ղազախական հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն. Փաշինյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 21, 2025

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի ու Ղազախստանի տնտեսական զարգացման համար։   

Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։ 

«Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Միջկառավարական հանձնաժողովի գործընկերներն այսօր կարևոր և նոր օրակարգ են ստանում։ Համոզված եմ՝ այդ օրակարգի շուրջ ակտիվ աշխատանք կկատարվի։ Առաջիկայում գործարար կապերի ակտիվացում կունենանք, կլինեն հանդիպումներ, ֆորումներ։ Նախատեսում ենք ներդրումային ակտիվությանը նոր լիցք հաղորդել»,- ասել է վարչապետ Փաշինյանը։  

Վարչապետն ընդգծել է, որ իր Աստանա այցի առանցքային արդյունքը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն։ 

«Այս հենքի վրա մենք նոր լիցք կհաղորդենք հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսության բարձր, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ, և իհարկե, հումանիտար ոլորտում է մեր գործակցությունը նոր դրսևորումներ ստանում»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Աստանայում փողոցներից մեկի անվանակոչումը հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունով ընկալվում է որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ։ 

Կիսվել