Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն

Աննա Անտոնյան Մարտ 29, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների ու կամավորականների՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը: Նախագահը իր խոնարհումն է բերել զոհված զինծառայողների հիշատակին, նշել, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն դրսևորել է իսկական հերոսի պես:

Կիսվել