Աթոռակռիվը կկործանի անդնդի եզրին հայտնված մեր պետությունը։ Արտյոմ Վարդանյան

Աննա Անտոնյան Մայիս 22, 2021

Երկիրը ծայրահեղ վիճակում է, իսկ սայլը տեղից չի շարժվում կամ յուրաքանչյուրը դեպի իրեն է քաշում սայլի ենթադրելի սեփական բաժինը։ Աթոռակռիվը կկործանի առանց այն էլ անդնդի եզրին հայտնված մեր պետությունը։ Սա անհապաղ գիտակցել է պետք։ Կշեռքի նժարին հայրենիքն է, և արժեքներ կան, որ համազորը չունեն։ Երկիրը, կամա, թե ակամա, մասնատում են բոլոր այն քաղաքական ուժերն ու անհատները, որոնք հանուն պետականության և ազգի անվտանգության չեն համախմբվում մեկ փրկարար գաղափարի շուրջ։ Սա հայի երկիրն է, սա մեր հայրենիքն է, սա մեր տունն է, և մենք ենք այդ տան իսկական պահապանները։ Ուստի, դարձյալ տեղին են հանճարեղ հայի խոսքերը, թե մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։ Արտյոմ Վարդանյան

Կիսվել