Ասիան կարեւոր դեր է խաղում բազմաբեւեռ աշխարհում. Վլադիմիր Պուտին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 13, 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ասիայի փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՀԽ) գագաթաժողովում ընդգծել է Ասիայի առաջատար դերը բազմաբեւեռ աշխարհում եւ առաջարկել է փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, տեղեկացրել է Zakon.kz-ի թղթակիցը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ասիական տարածաշրջանի երկրները դառնում են համաշխարհային տնտեսական աճի լոկոմոտիվները։

Աշխարհը դառնում է իսկապես բազմաբեւեռ, եւ դրանում բավական նկատելի, եթե ոչ՝ առանցքային դեր է խաղում Ասիան, որտեղ ուժի նոր կենտրոններ են առաջանում եւ ամրապնդվում։

Նա նաեւ ընդգծել է, որ Ասիական տարածաշրջանում արդյունավետ են գործում ինտեգրացիոն այնպիսի միավորումներ, ինչպիսին են ՇՀԿ-ն, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Եվրասիական տնտեսական միությունը։ Այս բոլոր գործընթացներին մասնակցում է նաեւ Ռուսաստանը։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է Ասիայի զարգացմանը եւ բարգավաճմանը, այդ նպատակներով փոխադարձ առեւտրի եւ ներդրումային համագործակցության լայն տարածքի ստեղծմանը՝ ընդլայնելու եւ խորացնելու համար կոոպերացիոն կապերը տնտեսության տարբեր ճյուղերում։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է նաեւ վերանայել համաշխարահային ֆինանսական համակարգի աշխատանքը։

Կիսվել