Աշխատանքային հանդիպում է կայացել ԱՆԻՖ-ի, Էյր Արաբիայի և Ֆլայ Արնայի ղեկավարների միջև

Աննա Անտոնյան Ապրիլ 27, 2023

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնա ավիաընկերության խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի և Ֆլայ Արնայի գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսի հետ:

Հիմնադրամից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Ֆլայ Արնա ավիաընկերության զարգացմանն ուղղված հարցեր: Այդ համատեքստում կարևորվել է ուղևորների սպասարկման որակի շարունակական բարելավումը և չվերթների աշխարհագրության ընդլայնումը:

Կիսվել