Աշխաբադում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարների գագաթաժողով կկայանա
Աննա Անտոնյան
Նոյեմբեր 28, 2022
Թուրքիայի եւ Թուրքմենստանի արտգործնախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Ռաշիդ Մերեդովը կքննարկեն նոյեմբերի վերջին Թուրքիայում կայանալիք Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուի հրավերով Մերեդովը նոյեմբերի 27-ից 28-ը կլինի Թուրքիայում։
«Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի պետությունների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները»,- ասվում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության տեքստում։
Սպասվում է, որ Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա գագաթաժողովը կանցկացվի դեկտեմբերի սկզբին Աշխաբադում։
Կիսվել