Արտյոմ Վարդանյանի Ամանորյա շնորհավորանքը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 31, 2025

Կուզեի լցնեի ընկերներիս բաժակներն ու հատ-հատ ասեի շնորհակալություն 2025թվականին իմ կողքին լինելու ,համատեղ պայքարելու ,համատեղ հաղթանակների համար : Բաժակ բարձրացնեինք սահմանին կանգնած տղերքի համար , որ սահմանները մնան ամրակուռ: 
Բաժակ բարձրացնեինք ու շնորհակալություն հայտնեինք երկիրը շենացնողներից ` գյուղացուց ,մանկավարժից, շինարարից ,բժշկից ,ոստիկանից ու երկրիս համար մտահոգներից: 
Բաժակ բարձրացնեինք ու խմեինք կենացը մեր հայ կանանց ,որոնք նեցուկն են ու հենարանը հայ տղամարդու : 
Բաժակները թարմացնենք ու թող հորդեն կենացները , հայ ազգը արժանի է լիարժեք ուրախության : 
Ուրեմն եկեք 2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի : 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Ռուսաստանի հայերի միության նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մոսկվայի մարզերում

Պետական Դումայի Ազգությունների հարցերով կոմիտեին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ
ԱՐՏՅՈՄ  ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կիսվել