• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարված ու ծեծված «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացիներ

Աննա Անտոնյան Հունվար 23, 2024

Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 26-ամյա Իշխան Ա.-ն և 24-ամյա Արման Զ.-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ներքին Շենգավիթ 15 փողոցից, որտեղ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ-ին ծեծի է ենթարկել։

Ժամերի ընթացքում իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի շենքի մոտ նշված անձանց հետ վիճաբանել է Երևանի բնակիչ 19-ամյա Գառնիկ Ս.-ն ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ.-ին՝ ծեծի ենթարկել։

Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Ս.-ին և հանցագործության գործիքը հայտաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ՏԿԵ նախարարը և Լայպցիգի քաղաքապետը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ՏԿԵ նախարարը և Լայպցիգի քաղաքապետը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: