Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Աննա Անտոնյան Հունվար 22, 2025

Ազգային ժողովն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին։ 

Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Ֆեյսբուք»-ի էջում։ 

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։  


Կիսվել