Արմավիրում դադարեցվել է ավազի ապօրինի դուրսբերումը

Աննա Անտոնյան Փետրվար 16, 2023

Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տեսչական մարմնից  հայտնում են, որ ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Նախապատրաստվում են նյութեր իրավապահ մարմիններին փոխանցելու համար։

Կիսվել