Արկտիկան Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայության նոր կետ կդառնա. Bloomberg

Աննա Անտոնյան Մայիս 05, 2023

Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների հաջորդ դիմակայությունը տեղի կունենա բնական պաշարներով հարուստ Արկտիկայում, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով հարցված փորձագետներին։

Փորձագետները տեսնում են տարածաշրջանում գիտական համագործակցության ռիսկերը, իրավիճակը վատթարանում է կլիմայի փոփոխության, սառույցի արագ հալման եւ ռեսուրսների համար պայքարի պատճառով: 

«Արկտիկայի բարձր լայնությունները միջազգային չեզոք գոտի են, որը երկար ժամանակ հեռու է մնացել աշխարհաքաղաքականությունից։ Բայց կլիմայի փոփոխությունը ակտիվության արտասովոր մակարդակ է առաջացրել հեռավոր բեւեռային տարածաշրջանում, քանի որ ռազմավարական շահերի բախումը եւ սառույցի հալումը կարող են արմատապես փոխել այն»,-գրում են հեղինակները:

Արկտիկական խորհրդի նիստերը, որոնք ներառում են Արկտիկայում մասամբ տեղակայված երկրները, չեն անցկացվել անցյալ տարվանից եւ ոչ ոք վստահ չէ, թե ինչ տեղի կունենա մայիսի 11-ից հետո, երբ Ռուսաստանը կազմակերպության նախագահությունը փոխանցի Նորվեգիային:   

Կիսվել