Արևմուտքի զգուշացումը Մոսկվային

Աննա Անտոնյան Հունվար 03, 2022

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ ցանկացած պահի Ֆինլանդիան կարող է դիմել ՆԱՏՕ-ին` անդամակցության խնդրանքով։

Այս հայտարարությունն, ըստ էության, Ֆինլանդիայի չեզոքությունը կասկածի տակ դնող ուղերձ է, որը, միևնույն ժամանակ, այնքան էլ համահունչ չէ ֆինլանդացիների տրամադրություներին, որոնք հակված են երկրի արտաբլոկային կարգավիճակի պահպանմանը։

Ըստ ամենայնի, Մարինի շուրթերով Վաշինգտոնը սպասվող բանակցություններից առաջ Մոսկվային հասկացնում է, որ վերջինս կարող է նոր մարտահրավերների առաջ կանգնել, եթե չվերանայի իր վերջնագրային հռետորաբանությունը։

Սուրեն Սուրենյանց 

Կիսվել