• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Աննա Անտոնյան Հունիս 20, 2023

Արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում. ուստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը եւ կատարելագործումը: Այս մասին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ իր ուղերձում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։

Ապաստան հայցողների եւ փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարեւոր ուղղություններից է, որն իրականացնում է  ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ արտահերթ զեկույցների եւ տարեկան հաղորդումների, անդրազգային եւ ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաեւ ոլորտային հիմնական խնդիրների բարձրաձայնման շրջանակներում։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կազմակերպման շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի արտակարգ եւ ռազմական դրության ժամանակահատվածում ու նման իրավիճակներից հետո մարտահրավերների դիմակայումը:

Ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում։ Ոստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը եւ կատարելագործումը:

Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության եւ խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:

Պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային եւ միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ փախստականները եւ ապաստան հայցողները ի վիճակի լինեն իրացնելու իրենց իրավունքները եւ պարտականությունները այնպես, որ վստահ լինեն իրենց հասանելի կարգավիճակի, կարգավիճակով պայմանավորված երաշխիքների ամբողջական տրամադրման եւ վերջինիս անփոփոխելիության հարցում»,- նշվում է իր ուղերձում:

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ԱՀԿ-ն Իրկուտսկի մարզում համաճարակային ռիսկը գնահատել է ցածր

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2026

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են լրտեսության մեջ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2026

TRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանի տնտեսական միջավայրը. Նիկոլ Փաշինյանի ելույթը հայ-բրիտանական համաժողովում

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ԱՀԿ-ն Իրկուտսկի մարզում համաճարակային ռիսկը գնահատել է ցածր

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2026

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են լրտեսության մեջ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2026

TRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանի տնտեսական միջավայրը. Նիկոլ Փաշինյանի ելույթը հայ-բրիտանական համաժողովում

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2026

ՏԿԵ նախարարը և Լայպցիգի քաղաքապետը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 05, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: