Արցախում հոսանքահարված և կլինիկական մահ տարած տղամարդը գիտակցության է եկել
Աննա Անտոնյան
Օգոստոս 05, 2022
Հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ։
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից իրականացվել է վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։
Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։
Կիսվել