Արցախի հանրապետության խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում 29 կողմ ձայնով հայտարարություն է ընդունել

Աննա Անտոնյան Ապրիլ 05, 2022

Արցախի հանրապետության խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում 29 կողմ ձայնով հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով համահայկական մակարդակով ազգային համախմբում ձևավորել՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

Կիսվել