Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 28, 2023

Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, Ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են: Արցախահայության իրավունքները Հայաստանը պաշտպանում »,-ասց նա:

Հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, նա պատասխանեց. «Դա արդեն քննարկումների մեջ է»:

ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին:

Հարցին, թե այդ դեպքում ինչու Ալիեւը չէր վերցնում Արցախը այս 30 տարիների ընթացքում, ՀՀ նախագահն արձագանքեց. «Թող վերցներ, երեւի չէր կարողանում»:

Կիսվել