ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի՝ Թբիլիսի այցելելու հրավերը: Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Չափազանց ուրախ եմ այսօր Հայաստանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակության։ Մենք, իհարկե, առիթ ունեցել ենք նախկինում հանդիպելու։ Դա եղել է միջազգային տարբեր հարթակներում։
Մեծ ուրախությամբ եմ Ձեզ հյուրընկալում և նաև մեծ ուրախությամբ լսեցի և ընդունում եմ Ձեր հրավերը՝ այցով լինել Թբիլիսիում»,- ասել է Միրզոյանը։