Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նախագահ ընտրվելու առթիվ

Աննա Անտոնյան Հունիս 03, 2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ։ 

«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ և նրան հաջողություններ եմ մաղթում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի այս կարևոր տարում։ 

Անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրված Բերբոքին աջակցելուն ՄԱԿ-ն ավելի ուժեղ և բազմակողմանի դարձնելու հարցում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։ 

Կիսվել