Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել Մոլդովայի ԱԳ նախարարի հետ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 20, 2025

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխայցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորություններին:

17609717222484.jpeg (226 KB)

Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրացիայի հարցերի շուրջ՝ ընդգծելով առկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը:

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջացող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեխանիզմների շուրջ: Միխայ Պոպշոյը ներկայացրել է Մոլդովայում ընտրությունների փորձառությունը, այդ թվում՝ հիբրիդ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ու այդ նպատակով ինստիտուտների կարողությունների ամրապնդման մասով:

Կիսվել