Արարատ Միրզոյանը մեկնում է Նյու-Յորք

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 13, 2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու-Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։

Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Կիսվել