Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Աննա Անտոնյան Հունվար 13, 2026

Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության կայքից:

Որպես հանդիպման ժամ նշված է տեղական ժամանակով 21:00-ը:

Պետդեպարտամենտի կայքի օրակարգում նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալների Քրիստոֆեր Լանդաուն և Մայքլ Ռիգասը:

Կիսվել