Արարատ Միրզոյանը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Աննա Անտոնյան Հունվար 20, 2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 23-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին տեղեկանում է ՆԱՏՕ-ի:

Հանդիպման օրակարգի մասին հայտարարության մեջ չի նշվում։

Հիշեցնենք` 2022-ի սեպտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ստոլտենբերգը կարևորել էր տարածաշրջանային խնդիրները բանակցային եղանակով կարգավորելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ։

Կիսվել