Առանց երաշխիքների խաղաղության պայմանագիրը պարզապես թուղթ է. Փաշինյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 13, 2022

Ադրբեջանի բանակցային դիրքորոշումն ու ռազմավարությունը հետեւյալն է. «Ինձ տվեք այն, ինչ ուզում եմ ստանալ, հակառակ դեպքում ես դա կստանամ ռազմական ճանապարհով»։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Բաքուն երբեք չի բացառել ռազմական ուժի կիրառմամբ ցանկալի նպատակին հասնելու հնարավորությունը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Փաշինյանը, Երեւանը հետևողականորեն հայտարարում էր խաղաղությանն իր պատրաստակամության մասին։

«Մենք պատրաստ ենք խաղաղություն գնալ, բայց դրա տակ պետք է լինի մի բանաձեւ, որը կապահովի այդ նույն խաղաղությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- ասաց Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ առանց երաշխիքների խաղաղության պայմանագիրը պարզապես թուղթ է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքում, Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Արտանիշում եւ Իշխանասարում տեղակայված հայկական դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։ Հայկական կողմից կան զոհեր եւ վիրավորներ։ ՀՀ իշխանություններն արդեն դիմել են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։

Կիսվել