ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ճեպազրույցում հայտնել է, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստան։ Նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ պետության ղեկավարը չէր մեկնի Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»,- ասել է նա։