"Սեպտեմբերի 21-ին Հայաստանը, ինչպես և ամբողջ աշխարհի հայերը, նշում են անկախության օրը։
Պետականությունն ու միջազգային իրավունքի սուբյեկտները, ցավոք, չկարողացան մեր ժողովրդին ու երկիրը զերծ պահել ահռելի կորուստներից։ Այս օրերին մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության համար զոհվածների հիշատակի առջև։
Հարգանքի
տուրք
մատուցելով
նրանց
հայրենասիրությանն ու հերոսությանը, և հանուն ապագա սերունդների՝ մենք իրավունք չունենք թերագնահատելու ինչպես արտաքին, այնպես էլ ներքին՝ գոյատևման նոր վտանգներն ու սպառնալիքները, որոնք այսօր կախված են մեր հայրենիքի վրա։
Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ մեր համախմբվածությունը, մեր հայրերից ու պապերից փոխանցված դարավոր իմաստությունը, հայրենիքի հանդեպ սերն ու ավանդույթներին հավատարմությունը, ամրապնդված ռուս-հայկական բազմադարյան կապերն ու դաշնակցային հարաբերությունները կարող են օգնել հաղթահարելու այն ճակատագրական մարտահրավերները, որոնց մենք բախվում ենք:
Ես
համոզված
եմ
ռազմաքաղաքական,
տնտեսական
և
հոգևոր
ոլորտներում
սահմանադրական,
համակարգային
և
բովանդակային
լուրջ
բարեփոխումների
անհրաժեշտության մեջ և հավատում եմ մեր հաջողությանը։
Ես
նաև
համոզված
եմ,
որ
այդ
հաջողությունը կախված է, բացառապես մեզանից յուրաքանչյուրից։
Ռուսաստանի հայերի միությունը, որն իր գոյության քսաներկու տարիների ընթացքում մշտապես ամենագործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի և Արցախի կյանքում, Այսուհետ ևս կշարունակի իր ակտիվ գործունեությունը և կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործունեության
ողջ
համալիրի
ընդլայնմանը
՝
հանուն
Հայաստանի,
Արցախի
և
մեր
ողջ
ժողովրդի
գոյատևման
ու
բարգավաճման
համար:
Շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ, մաղթելով` խաղաղություն, բարություն, բարեկեցություն
և
համերաշխություն հասարակության մեջ":