Արա Աբրահամյանի կոչը ՀՀ իշխանությանը, ՀՀ բոլոր քաղաքական ուժերին:
Նախընտրական մրցավազքում, մեր ուշադրությունից դուրս է մնում հայ մարդու՝ մեր քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգության հարցը: Պետության առաջ ծառացած անվտանգային խնդիրները պետք է առաջնահերթություն լինեն բոլոր կարող ուժերի համար: Հայաստանի Հանրապետությունն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի համախմբման:
Պառակտման ճանապարհը ձեռնտու է մեր հակառակորդներին և հենց այդ պատճառով մենք պետք է միավորվենք՝ հանու՛ն մեր պետության, հանու՛ն մեր հայրենիքի, հանու՛ն յուրաքանչյուր հայի:
Հաշվի առնելով Հայաստանի Հանարապետության սահմանների անվտանգային իրավիճակի մասին միջազգային կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների ահազանգերը, ինչպես նաև ՀՀ պատասխանատու մարմինների կողմից սպառիչ տեղեկատվության բացակայությունը, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում կատարել պետության պարտավորությունը՝ ապահովվել ՀՀ յուրաքնչյուր քաղաքացու անվտանգությունը, հանրությանը տրամադրել ՀՀ սահմանների և անվտանգային իրավիճակի մասին համակողմանի և ամբողջական տեղեկատվություն՝ զերծ պահելով մարդկանց տագնապ և անորոշություն սերմանող տեղեկատվությունից:
ՀՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում, պետության համար այս օրհասական պահին, միառժամանակ, մի կողմ թողնել տարաձայնությունները, հավաքվել կլոր սեղանի շուրջ՝ համատեղ ուժերով գծել պետության անվտանգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը՝ այն դիտարկելով որպես գերագույն նպատակ բոլորի համար:
Հայկական հզոր սփյուռքը պետք է պատրաստ լինի այս դժվարին ժամանակներում թիկունք լինել մեր երկրին, կանգնել Հայաստանի ու հայաստանցու կողքին, իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնել մեկ նպատակի՝ մեր հայրենիքի անվտանգության ապահովմանը:
Призыв Ара Абрамяна к властям, всем политическим силам Республики Армения и диаспоре
В предвыборной гонке вне нашего внимания остаётся важнейший для нашего государства и граждан вопрос - вопрос обеспечения безопасности, который должен быть приоритетным для всех здравых сил.
Сегодня Армения более, чем когда- либо, нуждается в консолидации. Состояние раскола выгодно только нашим противникам, и именно поэтому мы должны объединиться - во имя нашего государства, во имя нашего Отечества, во имя каждого армянина.
Учитывая поступающие от международных структур и дипломатических представительств предостережения относительно состояния безопасности границ Армении, а также отсутствие исчерпывающей информации от компетентных органов Республики Армения, призываем власти страны выполнить обязательства государства по обеспечению безопасности каждого гражданина Армении, предоставить общественности всестороннюю и целостную информацию о состоянии границ и защищенности Республики Армения, избавив людей от слухов, сеющих тревогу и неопределенность.
В этот роковой для государства час, призываем все политические силы Армении отложить на время разногласия, собраться вместе за круглым столом и общими усилиями начертить дорожную карту по разрешению проблем и угроз безопасности государства. Именно это является сегодня приоритетом для всех.
Проявив свою мощь, диаспора должна быть готова в эти трудные времена стать надежным тылом для нашей страны, встать рядом с Арменией и каждым её жителем, все свои ресурсы поставить на службу одной цели - обеспечению безопасности нашей Родины.