Արա Աբրահամյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին.

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 27, 2022

Նախագահ,  ով 1994թ-ին չկարողացավ կամ չցանկացավ պարտված Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիայի ակտ ստորագրել, այսօր չի կարող կապիտուլյացիայի կոչ անել իր ժողովրդին:

Տեր-Պետրոսյանի ՝ Հայաստանի տարածք իր պահանջներով Ալիևի հանդուգն հրապարակային արտահայտությունների ֆոնին արված հայտարարությունները վտանգավոր են և նպաստում են հասարակության բարոյալքմանը ՝ վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն բարձրագույն արժեք հանդիսացող քաղաքացիների արժանապատվությանը։

Առանձին ուսումնասիրություն և գնահատական է պահանջում այն հարցը, թե ինչու, 1994 թվականին լինելով պետության ղեկավար և գլխավոր հրամանատար, պրն Տեր-Պետրոսյանը նույնպիսի "հեռատեսություն" և "հոգատարություն" չդրսևորեց հայ ժողովրդի և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին, ինչպիսին նա հիմա է ցուցաբերում, և այն ժամանակ պարտված ու մասնատված Ադրբեջանին չպարտադրեց հաշտության պայմանագիր կնքել հաղթած հայկական կողմի պայմաններով։

Պարտվողական գաղափարներ պարտադրելով իր ժողովրդին՝ հայտարարելով. " Այո, դա Հայաստանի կապիտուլյացիան է" և, թերևս, որպես սփոփանք համեմատելով այն նվաստացման հետ, որը ժամանակին վերապրել Է Ճապոնիան, Տեր-Պետրոսյանն իր խոսքերը կասկածելի փաստով է ներկայացնում, յրինակ, այն մասին, որ "աշխարհում չկան հարևան երկրներ, որոնց միջև խաղաղ համաձայնագրեր չէին ստորագրվի"։ Կասկածելի է, քանի որ, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում մինչ օրս ինչպես չի եղել, այնպես էլ չկա ԽՍՀՄ-ի (ավելի ուշ ՝ Ռուսաստանի) և Տեր-Պետրոսյանի հիշատակած Ճապոնիայի (այն ժամանակ նույնքան ռազմատենչ պետություն, որքան Հիմա Ադրբեջանն է) միջև կնքված հաշտության պայմանագիր։

Տեր-Պետրոսյանը, որպես նախագահ, ով 1994-ին չկարողացավ կամ չցանկացավ պարտադրել ղարաբաղյան առաջին պատերազմում պարտված Ադրբեջանին ստորագրել կապիտուլյացիայի ակտ, ինչն իսկապես կհանգեցներ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, այսօր չպետք է խոսի և կապիտուլյացիայի կոչ անի հայերին։

Կիսվել