Ապրիլին պարենի համաշխարհային գները տարվա ընթացքում առաջին անգամ աճել են

Աննա Անտոնյան Մայիս 05, 2023

Ապրիլին պարենի համաշխարհային գները տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել են շաքարավազի, մսի եւ բրնձի գնանշումների ֆոնին։ Այս մասին վկայում է ՄԱԿ-ի Պարենի եւ  գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ուրբաթ հրապարակված պարենային ապրանքների գների ինդեքսը։

Նշված ինդեքսը արտացոլում է հիմնական պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխությունները։ Անցած ամիս ցուցանիշը կազմել է 127,2 կետ, ինչը 0,6 տոկոսով բարձր է, քան մարտին։ Ինդեքսը 19,7 տոկոսով ցածր է 2022 թվականի ապրիլի մակարդակից, սակայն 5,2 տոկոսով բարձր է 2021 թվականի ապրիլի համեմատ։

Միաժամանակ փորձագետները մարտի համեմատ հացահատիկի գների ընդհանուր ինդեքսի 1,7 տոկոսով նվազում են արձանագրում։

Կիսվել