Ապարանի, Արագածի տարածաշրջանների ճանապարհներին, Արթիկ-Ալագյազ հատվածում մերկասառույց է

Աննա Անտոնյան Փետրվար 09, 2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 16։00 դրությամբ, Ճամբարակի, Վանաձորի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել