Մեկնարկել են Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ խոսքում ներկայացրեցի նախագիծն ու դրա նպատակները: Նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու համար կարող եք դիմել՝ նամակ գրելով [email protected] էլ փոստին», - գրել է նա:
Քննարկման ընթացքում վարչապետն անդրադարձել է հարցին՝ ինչ է գաղափարախոսությունը և ինչի համար է։
«Գաղափարախոսությունը բանաձևերի համախումբ է, որով մենք գնահատում ենք մեր գործողությունները, որոնց վրա հիմնվելով կայացնում ենք որոշումներ», - ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ երբեմն, ապագայի գործերից խոսելով, ասում են՝ դա ապագայի մասին է, այսօր ուրիշ գործեր կան, դրանք կանենք։
«Ասում են՝ ապագայի գործերը վաղը կանենք, որովհետև ապագային դեռ ժամանակ կա։ Խնդիրն այն է, որ ապագայի համար ժամանակ չկա, որովհետև ապագան այսօր է։ Եթե դու այսօր ասում ես՝ ապագայի համար հետո կաշխատենք, նշանակում է այդ ապագան կորսված է», - ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում