Անթալիայում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը

Աննա Անտոնյան Ապրիլ 12, 2025

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:

Արարատ Միրզոյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։

Կիսվել