Ի՞նչ է անհրաժեշը մինչև 2022թ-ի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար

Աննա Անտոնյան Հունվար 05, 2022

Մինչև 2022թ-ի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության հաստատած հաշվառման կարգի համաձայն: Հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում՝


✅ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022թ-ի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ հաշվառել կառավարության կողմից կարգը հաստատելուց հետո երկու ամսվա ընթացքում,


✅ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևանում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ հաշվառել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը,


✅ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ հաշվառել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,


✅ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։


Կիսվել