Հարցեր իշխանությանը, որոնց պատասխանները չեն տրվում...
Աննա Անտոնյան
Նոյեմբեր 18, 2021
Հարցեր իշխանությանը, որոնց պատասխանները չեն տրվում...
---------------------------------------------------
Վերջին օրերի աղմուկի, քաղաքական սպեկուլյացիաների ու շահարկումների ֆոնին այդպես էլ հանրությանը պարզ, հասկանալի ու համապարփակ ձևով չտրվեց իրեն հետաքրքրող, վերաբերող ու անհանգստացնող հարցերի պատասխանները, թե, այնուամենայնիվ.
1.Ո՞րն է եղել Ադրբեջանի զինված ուժերի հենց այդ հատվածում հարձակման իրական նպատակը:
2.Հարձակումը միտված է եղել դիրքային առավելության հասնելո՞ւն, թե՞ հիմքում եղել է ռազմաքաղաքական նպատակների իրագործումը՝ փորձելով ստիպել Հայաստանին գնալ հավելյալ զիջումների:
3.Արդյո՞ք նրանք հասել են իրենց առջև դրված խնդրի լուծմանը, թե՞ ոչ:
4.Նշված հարձակման հետևանքով արդյո՞ք Մ2 միջպետական ճանապարհը հայտնվել է թշնամու նշանառության տակ, թե՞ ոչ:
5.Կոնկրետ քանի՞ դիրք է հայտնվել թշնամու հսկողության ներքո:
6.Մարտական հենակետում գտնվող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ինչու՞ են թույլ տվել, որ ադրբեջանցիներն անարգել մոտենան իրեն դիրքերին և չեն կրակել:
7.Ո՞վ է տվել չկրակելու հրաման և ինչո՞ւ մինչև այս պահը նշված հրամանատարը կամ ավելի բարձրաստիճան պետն արգելանքի վերցված չէ:
8.Ի՞նչ հանգամանքներում են գերեվարվել 13 զինծառայողները, արդյո՞ք նրանք քնած են եղել, թե՞ իրականացրել են մարտական հերթապահություն կամ ներգրավված են եղել մարտական գործողություններին, թե՞ ոչ:
9.Ինչու՞ մինչև հիմա հանրությանը չի տրվում տեղեկություն անհայտ կորած 23 զինծառայողների վերաբերյալ: Ի՞նչ հանգամանքներում են նրանք կորցրել կապը հրամանատարության հետ:
10.Եթե Արշակի Կարապետյանի պաշտոնանկությունը կապված է սահմանի այդ հատվածում տիրող ամենաթողության հետ, որի հետևանքով ադրբեջանցիներն անարգել գրավել են երկու հայկական դիրք, ո՞ր տրամաբանությամբ է նրան շնորհակալություն հայտնվում, իսկ եթե պատճառն այդ չէ, ապա ու՞մ մեղքով է սահմանի այդ հատվածում ստեղծվել այդ վիճակը, և արդյո՞ք քննարկվում է իրավասու սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը:
11.Ե՞րբ պետք է զինված ուժերում հաստատվի կարգ ու կանոն և ե՞րբ պետք է ՛՛Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք՛՛ օրենքը կիրառվի ամբողջապես և բոլորի նկատմամբ:
12.Մինչև ե՞րբ պետք է զինծառայողների ծնողներն ու հարազատները սնունդ, տաք հագուստ, ներքնաշոր ու նասկի հասցնեն իրենց զավաներին:
13.Կոնկրետ ե՞րբ կկահավորվեն բոլոր մարտական դիրքերը և սահմանապահ զինծառայողների համար մարտական հենաետերում կոնկրետ ե՞րբ կստեղծվեն նվազագույն ու արժանապատիվ կեցության պայմաններ:
Նորայր Նորիկյյան
Կիսվել