Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերրիս Էքինջիի հետ։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն՝ X-ի միկրոբլոգում:
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ։