ԱՄՆ-ը նորից երկարացրել է Հյուսիսային Կորեա իր քաղաքացիների ուղեւորությունների արգելքը

Աննա Անտոնյան Օգոստոս 24, 2022

Ամերիկյան իշխանությունները նորից երկարացրել են Հյուսիսային Կորեա իրենց քաղաքացիների ուղեւորությունների արգելքը, նշվել է պետդեպարտամենտի ծանուցման մեջ, ԱՄՆ դաշնային ռեեստրում (ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածու) տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Արգելքը երկարացվել է մինչեւ 2023թ. օգոստոսի 31-ը՝ պայմանով, որ ժամկետը չի ավելացվի կամ սահմանափակումը ժամկետից շուտ չի հանվի պետքարտուղարի կողմից։

ԱՄՆ-ի քաղաքացիներին 2017թ. սեպտեմբերից արգելված է մեկնել Հյուսիսային Կորեա՝ առանց պետդեպարտամենտի հատուկ թույլտվության։ Սահմանափակումը մտցվել է ուսանող Օտտո Վոմբիերի մահվանից հետո։

Վոմբիերը 2016թ. հունվարին Հյուսիսային Կորեա տուրիստկան ճամփորդության ժամանակ հյուրանոցի պատից պոկել էր քաղաքական պաստառը։ Կորեայի Գերագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա բանտարկության՝ աշխատանքային ուղղիչ գաղութում։ 2017թ. հունիսի 13-ին Հյուսիսային Կորեայի իշխանություններն ազատ են արձակել Վոմբիերին՝ «մարդասիրական նկատառումներով», եւ ծանր վիճակում հանձնել ԱՄՆ-ին։

Հայրենիք հասնելուն պես ախտորոշվել է ամերկացու գլխուղեղի վնասվածք եւ ուղեղի հյուսվածքների անշրջելի մահ։ Շատ չանցած նա մահացել է։

Կիսվել