ԱՄՆ-ը ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում եւ այն վերածել էժան ռեսուրսային բազայի. ԱԴԾ
Աննա Անտոնյան
Նոյեմբեր 26, 2024
Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում եւ Համագործակցության տարածքը վերածել էժան ռեսուրսային բազայի, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները չեն զլանում դիմել ամենաանախորժ մեթոդներին՝ իրականացնելու համար իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները։ Մեր դեպքում դա Համագործակցությունը քաոսի եւ էժան ռեսուրսային բազայի վերածելն է»,- ասել է Բորտնիկովը Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունում։
Կիսվել