Hollywood ֊ի սպասարկման գաղտնիքների կրող "King's Limo"-ի առանձնահատկությունները և ոչ միայն...

Աննա Անտոնյան Հուլիս 07, 2023

Ամերիկյան տնտեսության մասին լեգենդները մեծագույն գայթակղություն են շատերի համար։ Հենց այդ գայթակղությունների,  տնտեսության հնարավոր վայրիվերումների , ընձեռած հնարավորությունների ու ռիսկերի մասին զրուցել ենք "King's Limo" -ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մանուկյանի հետ ։ 

֊"King's Limo "-ից թերևս սկսենք զրույցը , ինչպե՞ս մտահղացավ այս Բիզնես մոդելը և ովքե՞ր են  "King's Limo "-ի հաճախորդները ։

֊ԱՄՆ-ում այս բիզնես մոդելը վաղուց կա, երբ ձևավորվեց կապիտալիստական խավը, Հոլիվուդյան աստղերի խավը, ինչպես նաև որոշ մեծահարուստ անհատ ու մեծանուն ձեռներեցների դասակարգը, ովքեր իրենց կենցաղում ձգտում են ընդգծել իրենց դիրքը կամ առավելագույնս օգտվել իրենց կարգավիճակից բխող հնարավորություններից: Եվ այդ մղումները սկսեցին կիրառել ամենուր՝ իրենց տան էքստերիեռ-ինտերյերից մինչև փոխադրամիջոցներ (այդ թվում անձնական նավերի և օդանավերի) և նույնիսկ կրթության բնագավառ, երբ այդ դասի մարդկանց երեխաները պետք է կրթություն ստանան հատկապես կոնկրետ դպրոցներում և համալսարաններում, որտեղ ուսման վարձերը հասանելի են միայն այդ խավի մարդկանց: 

Իմ կարծիքով, գրեթե նույն աշխարհընկալմամբ, ԱՄՆ-ի պատմության ընթացքում ձևավորվել է նաև LIMO (Limousine բառի կարճ տեսակն է) կոչվող տեսակի տրանսպորտային ծառայությունը, երբ որոշ խավի մարդիկ ստիպված են մասնակցել մի շարք միջոցառումների, համերգ-ներկայացումների, խնջույքների, երեկույթների կամ հավաքների, որտեղ ըստ իրենց դասին պատկանող մարդկանց կողմից սահմանված կանոնների, ընդունված չէ գնալ անձնական օգտագործման մեքենաներով: Դա նման է նրան, որ որոշ դեպքերում նրանք՝ տղամարդիկ, պետք է կրեն սմոքինգ տեսակի հագուստ, իսկ կանայք՝ երեկոյան զգեստներ, որքան էլ նրանք ցանկանում են կրել այլ հագուստ, բայց հետևում են այդ խավին բնորոշ և այդ խավի կողմից սահմանված կանոններին: Այսինքն ձևավորվել է այսպես ասած բարձր դասի արարողակարգ և դրան բնորոշ կանոններ, որով էլ նրանք առանձնանում են միջին ու միջինից ցածր սոցիալական խմբի մարդկանցից: 

Հետագայում բոլորից տարբերվելու, իրենց դիրքը ընդգծելու այդ մղումը այնքան խորացավ այդ դասի մարդկանց մոտ, որ նրանք սկսեցին դադարել օգտվել օդանավերի բիզնես դասի սրահներից, փոխարենը ձեռք բերելով իրենց սեփական օդանավը կամ նավը, իսկ երբ ստիպված են որևէ տեղ գնալ ոչ իրենց մեքենայով, ապա օգտվել թանկարժեք ու ներկայանալի այնպիսի բարձր դասի մեքենաների և ընկերությնունների ծառայություններից, որոնցից կարող են օգտվել միայն իրենց դասի մարդիկ. Հասարակության մեծ մասի համար դա հասու չէ կամ չհիմնավորված շատ բարձր գին ունի:  

Ժամանակի ընթացքում ԱՄՆ խոշոր դրամատերերի քանակության ավելացմամբ նման ծառայությունների թիվը ավելանում է գրեթե ամեն ժամ, քանի որ այս մարդիկ ձգտում են ավելի անհատականացված ծառայությունների։ Իրենց համար նախընտրելի է օգտվել այնպիսի կազմակերպությունների ծառայություններից, որոնք հասու չեն բոլորին, իսկ այդ ընկերությունների անձնակազմն էլ իր հերթին պետք է իրապես ապահովի այս խավի մարդկանց պահանջները և համապատասխանի նրանց չափանիշներին՝ լինեն գրագետ, տիրապետեն ոչ միայն իրենց մասնագիտությանը, այլ նաև լեզուների, էթիկայի նորմերին, ինչու չէ, նաև տիրապետեն ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմանը:


֊Ոչ հայրենիքում ներդրումները որքա՞ն են արդարացված , արդյո՞ք օտար ներդրողների համար  ԱՄՆ֊ը հեշտ է հարթակ տրամադրում ։


֊Հավանաբար ԱՄՆ տնտեսության զարգացմամբ պայմանավորված, կամ այս ոլորտում ժամ առ ժամ ավելացող համանման ծառայություններ առաջարկող ընկերությունների ավելացմամբ աստիճանաբար այս ծառայության արժեքը սկսեց դառնալ հասու և մատչելի նաև հասարակության ավելի լայն շրջանակների, այն մարդկանց, ովքեր նախկինում չէին կարող իրենց թույլ տալ նման ծառայությունից օգտվել, բայց հիմա կարող են: Սակայն սա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ մեծ դրամատերերի թիվը սկսել է  ավելանալ, այլ հաճախ նրանով, որ նմանատիպ ընկերությունների մրցակցության պատճառով մատուցվող ծառայության գները նվազել են։ Դրան ավելի շատ նպաստում է նաև էմիգրացիոն ներհոսքը՝ ամեն տարի ավելի էժան աշխատուժով շուկան համալրելու պետական քաղաքականության շնորհիվ:


Որքան են արդարացված ներդրումները ԱՄՆ-ում?, ես կարծում եմ ոչ միայն ԱՄՆ֊ում, այլև ամբողջ աշխարհում բիզնես միջավայրը շատ նպաստավոր է ներդրումների իմաստով, բայց այստեղ մեծ դեր է խաղում տվյալ երկրի ներպետական օրենսդրությունը, երկրի տնտեսության կայունությունը, ինչպես նաև նույնիսկ բնակչության թիվը։ 


Օրինակ օրենքների առումով բիզնես հիմնելուց թղթարարական քաշքշուկ չկա և արագ է ստացվում։ Օրենսդրական դաշտը պարզեցված է և ավտոմատացված, ամեն ինչ դու անում ես հեռավար և որևէ մեկի հետ ֆիզիկապես չես շփվում և պետք չունես տարբեր չինովնիկների խնդրել, որ քո գործը առաջ տանեն. Տանից նստած, հեռախոսային համապատասխան հավելվածների միջոցով կարող ես ցանկացած պահի բիզնես գրանցել ու երբեք էլ չշփվես որևէ պաշտոնյայի հետ ու այդպես էլ չիմանաս, թե ով կամ որ բաժինն ու վարչությունը քննեցին քո դիմումը և հավանություն տվեցին։ 


Երկրորդ կարևոր պայմանը . երբ պետության տնտեսությունը և բանկային համակարգը կայուն է, ապա սկսնակ գործարարներին կարող են վարկ տրամադրել մատչելի պայմաններով, խրախուսել, որ նրանք անպայման սկսեն իրենց բիզնեսը: Իհարկե, այդ վարկը տրվում է որոշակի տոկոսադրույքով, բայց եթե դու ճիշտ բիզնես հաշվարկ ես արել, ապա այդ տոկոսները մարելը խնդիր չէ։ 

Ամերիկյան ներդրումները իրենք շատ արդարացված են ,բայց այստեղ յուրաքանչյուր մարդ ով ապրում է ԱՄՆ-֊ում կասի, որ դա թակարդի է նմանվում հաճախ, որ բանկերը քեզ սկսում են ավելի հաճախ գայթակղիչ առաջարկներ անում, որպեսզի դրանից ևս օգտվես ու ավելի քո կախվածությունը մեծանա իրենցից և դրամաշրջանառության հետ։ 


Այս ամենի հետ պետք է նշել, որ ԱՄՆ-ում բիզնեսի զարգացման համար պետությունը հաճախ կիրառում է քայլեր, որպեսզի պաշտպանի ներդրողներին և գործարարներին ու տնտեսության վրա որևէ բացասական ազդեցությունների դեպքում կառավարությունը որոշակի ներումներ է շնորհում նրանց, ովքեր պարտքեր ունեն կամ սահմանում է որոշ արտոնյալ պայմաններ, որպեսզի ձեռներցը չսննկանա: Օրինակ COVID-19-ով պայմանավորված, այստեղ մառատորիում հայտարարվեց բանկային պարտավորությունների հանդեպ և ամսեկան վարձավճարները ժամանակավորապես սառեցվեցին, տրամադրվեցին որոշ դրամաշնորհներ՝ $5,000-50,000-ի չափով ձեռներեցներին, որ նրանց բիզնեսը չփակվի: Տրվող դրամաշնորհի չափը որոշվում էր ըստ բիզնեսի տարեկան վճարած հարկերի չափով: 

֊ Ո՞րն է ձեր առավելությունը։ 

֊Ինչով է առանձնանում մեր ծառայությունը շուկայում գտնվող բոլոր մյուս ընկերություններից? – LIMO բնագավառում ընկերությունները հիմնականում կատարում են մի վայրից մյուս վայր հաճախորդին տեղափոխելու խնդիր և այդքանով ավարտում իրենց առաքելությունը: 

Մենք առաջարկում ենք մեր հաճախորդին,ոչ միայն A կետից B կետի տեղափոխում, այլ նաև ուղևորությունների փաթեթներ Լոս Անջելեսում և Կալիֆորնիա նահանգի բոլոր քաղաքներում, տրամադրում ենք մեքենա և վարորդ, ով մշտապես կլինի զբոսաշրջիկի հետ և կտեղափոխի նրանց որտեղ կամենան։ 

Մեր ծառայությունը ուղղված է ոչ միայն Կալիֆորնիա եկած զբոսաշրջիկի դիմավորումը և ճանապարհումը կազմակերպելուն, այլ նաև այն մարդկանց համար է, ովքեր ուզում են իրականացնել ներգնա տուռեր Կալիֆորնիա նահանգի հանրահայտ քաղաքներում և տեսարժան վայրերում: Շատ մարդի կան, որ այստես ապրում են արդեն 35-50 տարի, բայց դեռ չեն եղել շատ ու շատ վայրերում և նույնիսկ չեն իմացել, որ նման քաղաք կամ բնության հրաշալիքներ կան իրենց նահանգում: Մեր հաճախորդներից շատերը կատարել են իրենց համար այդ բացահայտումը մեր միջոցով:

 

Այս աշխատանքի գրավիչ կողմը այն է, որ դու աշխատում ես բարձրակարգ,կրթված , կայացած մարդկանց միջավայրում, հաղորդակից ես լինում նյութական աշխարհի բարձր արժեքների հետ, ինչպես նաև շփվում ես աշխարհահռչակ մարդկանց հետ, լինել նրանց միջավայրում, ստանում ենք տարբեր բարձրաստիճան միջոցառումներ սպասարկելու առաջարկություններ, օրինակ Օսկարի և Գրեմմի մրցանակաբաշխությունների միջոցառումներին մասնակցող հայտնիների սպասարկման գործում մենք ունենք նաև մեր համեստ ներդրումը։ 

Եվ առհասարակ մեզ հաճելի է հիշարժան տպավորություններ պարգևել մեր հաճախորդներին, ովքեր դառնում են ոչ միայն մեր մշտական պատվիրատուները, այլ նաև ընկերության բարեկամները: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում «Когда меня приятно, я тебя так довезу, что тебя тоже будет приятно».

Բարձրակարգ սպասարկումից բացի, մենք նաև մակարդակով կատակներ ենք ապահովում ։


"King's Limo "-ի աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով `

 https://www.facebook.com/profile.php?id=100093656965519&mibextid=ZbWKwL


Զրուցեց ` Արմինե Մելքոնյանը

Կիսվել