ԱՄՆ նախագահի Ուկրաինայի ու Ռուսաստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը ասել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Ըստ նրա՝ այսօր Մոսկվայի դեմ պատժամիջոցները 10 բալանոց համակարգով 3 բալ կարելի է գնահատել։
«Մենք իրոք կարող ենք խստացնել պատժամիջոցները՝ հատկապես վերջինը»,- ասել է նա՝ նկատի ունենալով նավթի արդյունահանման եւ արտահանման ոլորտը։
Քելոգը քննադատել է Ուկրաինայի ռազմական օգնության Բայդենի ռազմավարությունը, որը Կիեւին տալիս էր «այնքան, որքան պետք է», միաժամանակ այլ ուղղություններով չուժեղացնելով ճնշումը։
«Ճնշումը միայն ռազմական չի կարող լինել։ Դուք պետք է տնտեսական ճնշում կիրառեք, դուք պետք է դիվանագիտական ճնշում կիրառեք, ինչ-որ ռազմական ճնշում, որպեսզի համոզվեք, որ դա ճիշտ ուղղությամբ է գնում»,- ասել է նա։